ԱՄՆ զինված ուժերը Ազգային գվարդիայի լրացուցիչ 500 զինծառայողներ կուղարկեն Վաշինգթոն՝ իրավակարգի ապահովման համար։ Այս մասին հայտարարել է Փենթագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը՝ Սպիտակ տան մոտ տեղի ունեցած կրակոցներից հետո, որի ժամանակ վիրավորվել էին Ազգային գվարդիայի երկու զինծառայողներ։
