KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

«Ճի՞շտ է, որ հրահանգված է որպես կուսակցություն չգրանցել «Մեր ձևով»-ը, քանի որ վախենում եք Սամվել Կարապետյանից»․ հարց՝ Նիկոլ Փաշինյանին

November 27, 2025
Share on FacebookShare on Twitter

«Ես հավակնում եմ լինել վարչապետի թեկնածու»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը։ «Իմ անձով չէ պայմանավորված մեր քաղաքական գործունեությունը։ ՔՊ կուսակցությունը ժողովրդավարական կուսակցություն է, որի իրականացրած ընտրական պրոցեսները տեղի են ունենում բաց, թափանցիկ։ Եվ այնտեղ որոշումները կայացվում են կոլեգիալ։ Ես կուսակցության վարչության նախագահն եմ, որի ձայնն ունի վճռորոշ նշանակություն, բայց դա չի նշանակում, որ հարցերը լուծվում են անձնական հարթության վրա։ Ես էլ եմ պատգամավորի թեկնածու լինելու եւ հավակնում եմ նաև լինել վարչապետի թեկնածու։ Այդ որոշումների արդյունքները բոլորի համար թափանցիկ կլինեն, բայց, էլի եմ ասում, պրոցեսի առանցքն անձը չէ, կուսակցությունն է»,- ասաց նա։

Անդրադառնալով հարցին, թե ճի՞շտ են տեղեկությունները, որ հրահանգված է որպես կուսակցություն չգրանցել «Մեր ձևով» շարժումը, քանի որ Նիկոլ Փաշինյանը վախենում է Սամվել Կարապետյանից, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Ես այդ կարգի հայտարարություններ մեկնաբանելու կարիք չեմ տեսնում։ ՀՀ-ում կան իրավական ընթացակարգեր, իրավական ընթացակարգերով է պետք առաջնորդվել։ Եթե ինչ-որ մեկն ուզում է իրեն ներշնչել, որ ես ինչ-որ մեկից վախենում եմ, դա իր խնդիրն է։ Էլի ասել եմ՝ ես վստահ եմ, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում ՀՀ ժողովուրդը, քաղաքացիները միանշանակ և աներկբա հաղթանակ կտանեն։ Ես երբեք եւ ոչ մի ընտրություններում այլ նպատակ չեմ ունեցել և չեմ հետապնդել։ Այդ սկզբունքը շարունակելու է գոյություն ունենալ»։

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր