KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

Երևանի գլխավոր չափորոշիչը պետք է լինի մարդու առողջությունն ու անվտանգությունը, ոչ թե քառակուսի մետրի արժեքը

November 28, 2025
Share on FacebookShare on Twitter

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է.

«Երևանի օդի աղտոտվածությունը այսօր վտանգավոր մակարդակի վրա է․ մեր քաղաքը հայտնվել է Եվրոպայի ամենակեղտոտ մայրաքաղաքների շարքում։ Սա այն իրականությունն է, որի հետ երևանցիները բախվում են ամեն օր՝ շնչելով փոշու, արտանետումների և վնասակար մասնիկների խառնուրդ։ Քաղաքային իշխանությունների երկարամյա մոտեցումը չի փոխվում․ Երևանի բնակիչը շարունակում է ստորադասվել բիզնես հետաքրքրություններին։ Քաղաքի գրեթե յուրաքանչյուր սանտիմետրը վաճառելու ու մսխելու մոլուցքը փոխանցվում է իշխանությունից իշխանություն՝ անտեսելով ամենակարևորը՝ մարդու առողջությունն ու կյանքի որակը։ Բայց սա պարզապես քաղաքաշինական սխալների հարց չէ։ Սա առողջապահական լուրջ սպառնալիք է։❗️

Բարձր աղտոտվածությունը ավելացնում է ասթմայի, սրտային խնդիրների, շնչառական հիվանդությունների և քաղցկեղի ռիսկը։ Առաջինը դա զգում են մեր երեխաները, տարեցները և բոլոր նրանք, ովքեր ամեն օր դուրս են  գալիս փողոցում։ Երևանը պետք է դառնա քաղաք՝ ապրելու համար։ Քաղաքի գլխավոր չափորոշիչը պետք է լինի մարդու առողջությունն ու անվտանգությունը, ոչ թե քառակուսի մետրի արժեքը»։

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր