Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով՝ երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Փափազյան փողոցում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Փափազյան փողոցում՝ Սարալանջի պողոտա – Փափազյան փողոց խաչմերուկից մինչև Փափազյան – Քոչարի փողոցների խաչմերուկ, երթևեկելի գոտու աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը: Փոփոխությունը կգործի նոյեմբերի 28-ից։
