Insider-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն կարող է դառնալ Զելենսկու գրասենյակի ղեկավարը՝ փոխարինելով պաշտոնից ազատված Երմակին։ Սվիրիդենկոն ներկայումս դիտարկվում է այդ պաշտոնի համար, սակայն նա պետք է հրաժարական տա վարչապետի պաշտոնից՝ նախագահի գրասենյակի ղեկավար նշանակվելու համար։ Ավելի վաղ Զելենսկին հայտնել էր, որ Անդրեյ Երմակը հրաժարական է տվել։
