KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

Վարդան Ղուկասյանը գիշերը մի կերպ է լուսացրել, ունի բարձր շաքար, գլխապտույտ, թուլություն

November 29, 2025
Share on FacebookShare on Twitter

Զարուհի Փոստանջյանը, որ երեկ ուշ երեկոյան ահազանգել էր, որ իրեն չեն թույլատրում մտնել ԱԱԾ-ի մեկուսարան ու տեսակցել իր պաշտպանյալ Վարդան Ղուկասյանին, առավոտյան հանդիպել է նրան։ Նա մանրամասներ է ներկայացրել Գյումրու քաղաքապետի առողջական վիճակի մասին։ Փաստաբանը մասնավորապես նշել է.

«Վարդան Ղուկասյանը գիշերը մի կերպ է լուսացրել, այս պահի դրությամբ ունի բարձր շաքար, նա անձամբ է ստուգում ու վերահսկում այդ շաքարի պարունակությունը արյան մեջ։ Գանգատները հիմնականում գլխապտույտի, տեսողության ու ականջներում խշշոցի հետ է կապված, ունի թուլություն, սրտխառնոց։ Գիշերը գրեթե չի քնել, այս պահի դրությամբ նրան որևէ բժիշկ չի այցելել՝ չնայած նրան, որ դա անհրաժեշտ է և պարտադիր է։ Խցային պայմանները շարունակում են մնալ նույնը, այն խուցն է, որտեղ չկա օդափոխություն, չկան պայմաններ, այդ նույն խցում են նրան պահում»։

Փաստաբանն ահազանգում է, որ խցային պայմաններով ու առողջական վիճակի վատթարացման պայմաններում դիտավորյալ այսպես անում, որ ինչպես այլ կալանավորների դեպքում ենք տեսնում՝ կալանավորները պատշաճ բուժօգնություն չեն ստանում և մահանում են։ Զարուհի Փոստանջյանը նաև նշեց, որ շարունակելու է բողոքներ ներկայացնել, որպեսզի Գյումրու քաղաքապետին տեղափոխեն հիվանդանոց։

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր