KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. «Mercedes»-ը Ծովակ գյուղում բախվել է գազատար խողովակին և գլխիվայր հայտնվել դաշտում

November 30, 2025
Share on FacebookShare on Twitter

Այսօր՝ նոյեմբերի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:10-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 49-ամյա Գարիկ Ա.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Մարտունի – Վարդենիս ավտոճանապարհի 32 կմ հատվածում՝ Ծովակ գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին և գլխիվայր հայտնվել դաշտում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Վարդենիսի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու «Վարդենիս» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Վարդենիս» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա»-ի Գեղարքունիքի մարզի ԳԳՄ-ի Վարդենիսի վթարավերականգնողականի աշխատակիցները, որպեսզի վթարված գազախողովակը կարգի բերեն։

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր