KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

Բոլոր ավիաընկերություններին խնդրում եմ Վենեսուելայի օդային տարածքը համարել փակված. Թրամփ

November 30, 2025
Share on FacebookShare on Twitter

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել բոլոր ավիաընկերություններին Վենեսուելայի վրայով և շրջակայքով օդային տարածքը համարել փակված։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱՄՆ նախագահը նշել է «Truth Social» սոցիալական կայքի իր միկրոբլոգում։

«Բոլոր ավիաընկերություններին, օդաչուներին, թմրանյութերի և մարդկանց առևտրով զբաղվողներին. խնդրում եմ Վենեսուելայի վրայով և շրջակայքով օդային տարածքը համարել լիովին փակված»,-գրել է նա։

Օրեր առաջ Reuters-ը, հղում անելով ԱՄՆ պաշտոնյաներին, հաղորդել էր, որ ԱՄՆ-ն պատրաստվում է առաջիկա օրերին սկսել Վենեսուելայի դեմ գործողությունների նոր փուլ, այդ թվում՝ նախագահ Նիկոլաս Մադուրոյի հնարավոր տապալումը։ Վերջին երկու ամիսների ընթացքում ԱՄՆ-ն բազմիցս օգտագործել է ռազմական ուժեր՝ Կարիբյան ծովում ենթադրաբար թմրանյութեր տեղափոխող նավակներ ոչնչացնելու համար։ Իշխանությունները պնդում են, որ նման գործողություններ են իրականացվում միջազգային հանցագործության և թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի համար։ Սա զգալիորեն սրել է Կարակասի և Վաշինգտոնի միջև հարաբերությունները: Սպիտակ տունը լիազորել է ԿՀՎ-ին գաղտնի գործողություններ իրականացնել հանրապետությունում՝ Մադուրոյի կառավարությունն անկայունացնելու համար: Իսկ ԱՄՆ գլխավոր դատախազ Փեմ Բոնդին հայտարարել է 50 միլիոն դոլարի պարգևատրման մասին՝ նրա ձերբակալությանը հանգեցնող տեղեկատվության համար: Ենթադրվում է, որ Վենեսուելայի նախագահն օգտագործում է ահաբեկչական կազմակերպություններ՝ Միացյալ Նահանգներ թմրանյութեր մաքսանենգ ճանապարհով տեղափոխելու համար:

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր