«Իմ կարծիքով՝ եկեղեցին այս փորձություն էլ կհաղթահարի։ Մենք տեսանք, որ հայ ժողովուրդը չպաշտպանեց վարչապետի ակցիաները եկեղեցու դեմ եւ կանգնեց կաթողիկոսի կողքին։ Այս ամեն ինչը ցույց տվեց, որ հայ ժողովուրդը չպաշտպանեց եկեղեցու դեմ հարձակումները, և միայն ներսից են փորձում ինչ-որ քայլեր ձեռնարկել»,- Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեղի ունեցած պատարագից հետո լրագրողներին ասաց «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
