KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

Միջազգային հետախուզում չի հայտարարվել, դատավորը մերժել է Խաչատուրովին կալանավորելու միջնորդությունը

December 1, 2025
Share on FacebookShare on Twitter

Միջազգային հետախուզում չի հայտարարվել, դատավորը մերժել է Խաչատուրովին կալանավորելու միջնորդությունը:    

«Իշխանություն» լրատվականը հայտնել է, որ Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ կալանքը` որպես խափանման միջոց կիրառելու քննիչի միջնորդությունը Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Պետրոսյանն ամբողջությամբ մերժել է, հետեւաբար գեներալ-մայորի նկատմամբ միջազգային հետախուզում չի հայտարարվել։ Խաչատուրովն այս պահին գտնվում է Մոսկվայում, և Հայաստան կարող է վերադառնալ միայն իր սեփական կամքով։ Այս պայմաններում մեղադրյալի նկատմաբ միջազգային հետախուզում չի կարող հայտարարվել, սակայն վերջինս որպես մեղադրյալ պարտավորված է ինքնակամ ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին։    

Գրիգորի Խաչատուրովը մեղադրվում է դեռեւս 2021 թվականից քննվող քրեական գործից բոլորովին վերջերս մաս առանձնացված գործով, որով քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին մասի, (այն է՝ կաշառք տալը մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) և 549-րդ հոդվածի 3-րդ մասի (այն է՝ իշխանազանցությունը կամ իշխանությունը չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու առողջությանը ծանր վնասի պատճառում) հատկանիշներով։

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր