ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հրահանգել է իր դիվանագետներին ամբողջ աշխարհում դադարեցնել վիզաների տրամադրումը Աֆղանստանի քաղաքացիներին, ասվում է Պետդեպարտամենտի հեռագրում, որի հետ ծանոթացել է Reuters-ը։ Ուրբաթ օրը բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններին ուղարկված հեռագրում նշվում է, որ անմիջապես ուժի մեջ մտնելով՝ հյուպատոսական աշխատակիցներին պարտադրվում է մերժել ցանկացած դիմում՝ թե՛ ներգաղթի, թե՛ ոչ ներգաղթի վիզայի համար, ներառյալ հատուկ ներգաղթի վիզաների դիմումները։
Շաբաթ օրը Պետդեպարտամենտը հղում է արել պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարությանը, ըստ որի՝ «ԲՈԼՈՐ անձանց», որոնք ճանապարհորդում են աֆղանական անձնագրերով, «կասեցվելու է վիզաների տրամադրումը»։ Չորեքշաբթի օրը Աֆղանստանում ԿՀՎ-ի նախկին աշխատակիցը կրակ էր բացել Վաշինգտոնում՝ ԱՄՆ Ազգային գվարդիայի երկու զինծառայողների վրա։ Նրանցից մեկը հետագայում մահացել է։
