KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

Շուտով բարի լուրեր կլսենք. Էրդողան

October 29, 2024
Share on FacebookShare on Twitter

Անկարան կշարունակի համակարգված աշխատանքը Բաքվի հետ հայ–ադրբեջանական հարաբերություններում խաղաղության հաստատման գործընթացի հարցում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստի ժամանակ:

«Մենք անկեղծ ենք համարում եղբայրական Ադրբեջանի և Հայաստանի ջանքերն այդ ուղղությամբ, և Անկարան կհետևի գործընթացին։ Տևական խաղաղության համար այժմ կա եզակի հնարավորություն։ Հուսով ենք, որ դրսի ուժերին չի հաջողվի սաբոտաժի ենթարկել գործընթացը, և մենք շուտով բարի լուրեր կլսենք։ Մենք կշարունակենք համակարգված աշխատել մեր ադրբեջանցի եղբայրների հետ»,– ասել է նա։

Նա նշել է, որ «3+3» տարածաշրջանային հարթակն արդյունավետ է, և Անկարան ցանկանում է այն վերափոխել ինստիտուցիոնալ հարթակի։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18–ին Ստամբուլում կայացած հարթակի նիստի ժամանակ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան աջակցում է Բաքվի և Երևանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին:

 

© «Հրապարակ օրաթերթ»

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր