KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

Լարված իրավիճակ՝ Աշտարակում. մեծ թվով բնակիչներ, դպրոցի աշխատակիցներ ու սաների ծնողներ պահանջում են «Յուքոմ»-ից հեռացնել տանիքին տեղադրված, վտանգավոր, գերհզոր ալեհավաքը

December 2, 2025
Share on FacebookShare on Twitter

Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, Աշտարակ քաղաքի Նարեկացի փողոցում բնակվող մեծ թվով բնակիչներ հավաքվել էին նշված փողոցում գործող Գ․ Ղափանցյանի անվան թիվ 4-րդ հիմնական դպրոցի մոտ և պահանջում էին, որպեսզի Արագածոտնի մարզպետարանը՝ մարզպետ Սերգեյ Մովսիսյանի գլխավորությամբ, հստակ պատասխանի, թե ինչպես է եղել, որ «Յուքոմ» ընկերությունը, առանց բնակիչների, դպրոցի ուսուցչական կոլեկտիվի ու սաների կարծիքը հաշվի առնելու բերել ու դպրոցի հարևանությամբ գտնվող, մարզական տարբեր միջոցառումների ու պարապմունքների համար օգտագործվող շինության տանիքին ինքնագլուխ տեղադրի գերհզոր ալեհավաք:

Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին.

«Երեկ «Յուքոմ»-ից եկել ու ուզում էին արդեն իրենց կողմից տեղադրված սարքը միացնել ու մենք գիտենք, որ այն ճառագայթներ է առաջացնում, ինչը առաջին հերթին վտանգավոր է մարդկանց ու բնության համար: Երեկ մենք մի փոքրիկ բողոքի ակցիա իրականացրեցինք, ինչից հետո պարեկներ ժամանեցին ու ժամանակավորապես «Յուքոմ»-ի գործողությունները դադարեցվեցին: Հիմա այսօր իմացել ենք որ «Յուքոմ»-ն ասել է, թե մենք էնպիսի հզոր հիմնարկ ենք, որ ոչ ոք չի կարող մեր դեմն առնել, միացումները տալու ենք: Հիմա ոնց չասես՝ այ «ուղեղից թոփալներ», դուք հաշվի առնում եք ազգաբնակչության կարծիքը: Ողջ թաղամասը բողոքում է, իսկ դուք ասում եք՝ միացումները տալու ենք: Հաշվի չեն առել, որ շենքը վթարային է և միացումից հետո կա ուժեղ մագնիսական դաշտի ու ճառագայթի վտանգ, ինչը վտանգավոր է մարդկանց առողջության համար: Դիմել ենք Կառավարություն, Կառավարությունն ասել է՝ ձեր խնդիրն ուղղեք մարզպետարանին, քանի որ դպրոցները մարզպետարանին են պատկանում, մարզպետարանին էլ դիմել ենք՝ ոչ մի պատասխան դեռ չենք ստացել: Ճիշտն ասած՝ ուզում էինք դիմել նաև Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանին, ում շնորհիվ Աշտարակը օր օրի ծաղկում, բարգավաճում է, ապացույցը անզեն աչքով երևում է՝ կանաչ գոտիներ, հանգստի վայրեր, որակյալ ասֆալտապատ ճանապարհներ ու հետիոտների համար քայլելու վայրեր, ու էդ ամենը, գիտենք, որ քաղաքապետի ու ՀՀ կառավարության համագործակցության արդյունքն է ու Կառավարության ֆինանսավորմամբ ու սուբվենցիոն ծրագրերով է, որ աշխատանքներն ի օգուտ աշտարակցու է արվում, բայց մեզ ասացին, որ քաղաքապետը լիազորություններ չունի այդ գործողությունները դադարեցնելու, բայց ոչինչ, մենք հավատում ենք մեր քաղաքապետին ու վստահ ենք, որ նա կկանգնի բնակչի թիկունքին ու պատրաստվում ենք հենց այսօր էլ դիմել նրան:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բնակիչներին «Յուքոմ»-ից նաև ասել են, թե իրենք արևային մարտկոց են տեղադրել, մինչդեռ փաստն այլ բան է հուշում, որ այս դեպքում էլ «Յուքոմ» ընկերությունը բնակիչներին փորձել է մոլորեցնել»:

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր