Վաշինգտոնում Ազգային գվարդիայի զորքերի վրա տեղի ունեցած հարձակումից հետո ԱՄՆ վարչակազմը քննարկում է ընդլայնելու երկրների ցանկը, որոնց համար ներգաղթի արգելք կսահմանվի։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «CBS News» հեռուստաալիքը՝ վկայակոչելով անանուն պաշտոնյաների։ Ըստ աղբյուրի՝ քննարկվում է ԱՄՆ ներգաղթի արգելքի ունեցող երկրների ցանկը 19-ից մոտ 30-ի հասցնելը, այդուհանդերձ, որոշումը գտնվում է վաղ փուլում, և ցանկը կարող է փոփոխվել։
