Լևոն Զուրաբյանի ֆեյսբուքյան գրառումը.
Եթերում էինք, երբ Ռոբերտ Անանյանի Robert Ananyan հեռախոսին եկավ սենսացիոն լուրը, որ կառավարությունը հրապարակել է Մինսկի խմբի 2019 թվականի կարգավորման պլանը: Հենց եթերում անմիջապես հարցրեցի. «իսկ Հայաստանի պաշտոնական պատասխանը այդ պլանին հրապարակվե՞լ է»: Պարզվեց` ոչ: Իրականում, ամենակարևոր գաղտնիքը թաքնված է հենց Հայաստանի պաշտոնական պատասխանի մեջ: Այդ պատասխանով որոշվում էր, թե արդյո՞ք մենք գնում ենք խաղաղության` դե-ֆակտո անկախ Արցախով և Լաչինի ու Քելբաջարի վերահսկողությամբ, թե ներքաշվում ենք կործանարար պատերազմի մեջ, որի արդյունքն էր Արցախի ոչնչացումը և Հայաստանի նվաստացուցիչ թուլացումը:
Փաշինյանը այս անգամ էլ խուսափեց այս պատմական հարցին պատասխանելուց, բայց նա միևնույն է ստիպված է լինելու բացահայտել իր ամենախայտառակ հանցագործությունը մեր ժողովրդի նկատմամբ:
