«Ժողովուրդ»-ի աղբյուրները հայտնել են, որ իշխող թիմում ներքին անհանգստություն է տիրում․ Կաթողիկոսի հեռացման թեման չի հանգուցալուծվում ինչպես պլանավորված էր: Չնայած դրան՝ իշխանությունները չեն պատրաստվում նահանջել։
«Մեր տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը և իր թիմը տարբեր ձևաչափերով քննարկում են հնարավոր ելքեր և նոր ճնշման մեթոդներ՝ ուղղված եկեղեցականների վրա ազդեցությունը մեծացնելուն։ Այն, որ իշխանությունները չեն պատրաստվում «հանդուրժել» Կաթողիկոսին, միանշանակ է թիմում: Նպատակն է կաթողիկոսին հեռացնել մինչև Ամանոր, որպեսզի նա անգամ ավանդական ուղերձը չկարողանա հղել: Ըստ իշխանական մեր աղբյուրների՝ առաջին «պլանում» այս պահին Արշակ Սրբազանն է. նախատեսվում է, որ առաջիկայում, իշխանական ճնշման ներքո, սրբազանների մի խմբի միջոցով նրան կզրկեն ծառայողական լիազորություններից՝ սառեցնելով հոգևորականի նրա կարգավիճակը։
