KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

Կամավոր ատեստավորման մասնակցած 7,200 ուսուցչից շեմը հաղթահարել է ավելի քան 4,800-ը

December 4, 2025
Share on FacebookShare on Twitter

Հայաստանում վերջին օրերին կամավոր ատեստավորմանը մասնակցած 7200 ուսուցիչների շուրջ 67.2 տոկոսը հաղթահարել է ատեստավորումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին: Ըստ նախարարի՝ այս տարի կամավոր ատեստավորման թե դիմելիությունը, թե մասնակցությունը ցույց են տալիս, որ համակարգն իսկապես դարձել է ուսուցիչների համար վստահելի և իրենց վարձատրության ու մասնագիտական զարգացման կարևորագույն օղակ: Այս տարի մասնակցության համար դիմել են 8400-ից ավելի ուսուցիչներ: Նրանցից ավելի քան 7200-ը մասնակցել են կամավոր ատեստավորմանը:

«Այս պահի դրությամբ, առանց հաշվի առնելու վերջին բողոքարկումների արդյունքները, մասնակցած ուսուցիչների շուրջ 67.2 տոկոսը հաղթահարել է կամավոր ատեստավորումը: Դա նշանակում է, որ ավելի քան 4800 ուսուցիչ այս պահի դրությամբ վարձատրության բարձրացման այս հնարավորությունն օգտագործել են: Ընդ որում, այս ուսուցիչների մեծ մասն առաջին անգամ մասնակցող ուսուցիչներ են: Հիշելով, որ արդեն իսկ կամավոր ատեստավորված էր ուսուցիչների շուրջ 20 տոկոսը, սա նշանակում է, որ մենք էապես ընդլայնում ենք կամավոր ատեստավորված ուսուցիչների շրջանակը»,-ասաց Անդրեասյանը:

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր