KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

Գողացել են ավտովթարից հետո Աբովյանի քննչական բաժնի հարակից տարածք տեղափոխված «Hyundai Getz»-ի 4 անվադողերը՝ անվահեծերով, նվագարկիչը և լուսարձակը

December 4, 2025
Share on FacebookShare on Twitter

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 25-ին, գողության դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժին է դիմել Կոտայքի մարզի բնակիչ 36-ամյա Նարե Վ․-ն և հայտնել, որ 2023 թվականի դեկտեմբերի 1-ին տեղի ունեցած ավտովթարից հետո իրեն պատկանող «Hyundai Getz» մակնիշի ավտոմեքենան տեղափոխել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի հարակից տարածք, որտեղ ավտոմեքենայից գողություն է կատարվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Նարե Վ․-ն հայտնել է, որ նոյեմբերի 14-ից մինչև նոյեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը գողացել է նշված ավտոմեքենայի թվով 4 անվադողերը իրենց անվահեծերով և մեկ պահեստային անվադողը՝ իր անվահեծով, նաև անհայտ ժամանակահատվածում նվագարկիչը և լուսարձակը՝ իրեն պատճառելով 2 հարյուր հազար դրամի նյութական վնաս։ Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին։

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր