KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

Նոր մանրամասներ Բրյուսովի անվան պետական համալսարանում ուսանողուհիների միջև տեղի ունեցած վիճաբանությունից. 5 կասկածյալներից 2-ը հարազատ քույրեր են

December 4, 2025
Share on FacebookShare on Twitter

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 1-ին բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ դեկտեմբերի 4-ին Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանում մի խումբ ուսանողուհիների միջև տեղի ունեցած վիճաբանության փաստով:

Այդ օրը ՀՀ ներքին գործերի նախարարության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ նշված համալսարանում վիճաբանություն է տեղի ունեցել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, համալսարան են ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ: Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է և ժամը 13:50-ի սահմաններում համալսարանում անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Երևանի բնակիչներ 20-ամյա Ս. Ա.-ի, 20-ամյա Ն. Հ.-ի, Արագածոտնի մարզի բնակիչ 20-ամյա Մ. Հ.-ի, Երևանի բնակիչներ 21-ամյա Ծ. Տ.-ի և 20-ամյա Լ. Տ-ի միջև, որի ժամանակ միմյանց հարվածներ են հասցրել՝ պատճառելով ֆիզիկական ցավ: Նշված անձինք տեղափոխվել են ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղից էլ ներկայացվել են քննչական բաժին, որտեղ էլ կատարվածի մասին բացատրություն տալուց հետո բաց են թողնվել:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բոլորը սովորում են Բրյուսովի անվան պետական համալսարանում և հրաժարվել են դատաբժշկի մոտ գնալուց:Իսկ մասնակիցներից 2-ը հարազատ քույրեր են:

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր