Երեկ՝ դեկտեմբերի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 53 կմ հատվածում՝ Արուճ գյուղի վաչական տարածքում, բախվել են Երևանի բնակիչ 67-ամյա Նորայր Ղ․-ի վարած «Mercedes» մակնիշի և Տավուշի մարզի բնակիչ 25-ամյա Թաթուլ Բ․-ի վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները, այնուհետև վերջինը բախվել է բետոնե արգելապատնեշներին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը։
