ԱԱԾ-ն քննչական կոմիտեի շենքում ձերբակալեց Արշակ սրբազանին, հաղորդում է փատաբան Արսեն Բաբայանը:
ՀՀ քննչական կոմիտեից վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանեկան կայքին` «Հայկական ժամանակ»-ին հայտնել են, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում Մայր աթոռի դիվանապետ Արշակ սրբազանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական հանաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը՝ հանդիսադիր վայրում):
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է. «Արշակ սրբազանին մեղադրում են, թե իբր վերջինս 2018-ին Վեհափառի դեմ ակցիա իրականացնողներից մեկին վարկաբեկելու նպատակով պայուսակում թմրամիջոց է դրել: Ավելի անհեթեթ բան չէինք լսել»:
