KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

Վրաերթ՝ Լոռու մարզում․ Ստեփանավանում 30-ամյա վարորդը «Ford»-ով վրաերթի է ենթարկել ամուսինների

December 5, 2025
Share on FacebookShare on Twitter

Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 20:10-ի սահմաններում Ստեփանավան քաղաքի Բաղրամյան փողոցի թիվ 42  հասցեի դիմաց, Լոռու մարզի բնակիչ 30-ամյա Արմեն Ի․-ն իր վարած «Ford» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտներ, Լոռու մարզի բնակիչներ 40-ամյա Քրիստինե Մ․-ին և 44-ամյա Սլավիկ Ղ․-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածներին նախ տեղում բուժօգնություն է ցուցաբերել, ապա տեղափոխել «Ստեփանավան» բժշկական կենտրոն։

Վրաերթի փաստով Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Շամշյանի տեղեկություններով վրաերթի ենթարկվածները ամուսիններ են։

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր