KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

«Արշակ սրբազանին ներկայացված մեղադրանքը խայտառակություն է, ջեբը պլան գցելն այլ հաստատություններին հատուկ ոճ է»․ Արթուր Խաչատրյան

December 5, 2025
Share on FacebookShare on Twitter

«Արշակ սրբազանին ներկայացված մեղադրանքը խայտառակություն է, սա Հայաստանում միահեծան անսահմանափակ բռնակալության հաստատման փորձ է։ Ընդ որում, ամենացինիկ բռնակալության հաստատման փորձ է։ Մեղադրանքը, որը ներկայացվել է Արշակ սրբազանին, ուղղակի ծաղր է մարդկային բանականության նկատմամբ, ծաղր է սեփական ժողովրդի նկատմամբ։ Ինչ կուզեմ, այն էլ կանեմ, այս մոտեցմամբ է առաջնորդվում Նիկոլ Փաշինյանը»,- ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Նա նշեց, որ իշխանությունները տեսան՝ Արշակ սրբազանը կանգնած է Վեհափառի թիկունքին, և, ահա, ծնվում է մի զավեշտալի ու խայտառակ մեղադրանք։ «Ներողություն եմ խնդրում այս արտահայտության համար, բայց ջեբը պլան գցելը, դա այլ հաստատություններին հատուկ ոճ է»,- նշեց նա։ Մանրամասները՝ տեսանյութում։

«Լիակատար, ամբողջական աջակցությունս եմ հայտնում Արշակ սրբազանին, Միքայել սրբազանին, Բագրատ սրբազանին, Մկրտիչ սրբազանին եւ բոլոր խղճի բանտարկյալներին, ովքեր այսօր պայքարում են հանուն մեր երկրի ազատության, անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության համար»,- հավելեց Արթուր Խաչատրյանը։

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր