Գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ «Մեր ձևով» շարծման համակարգող Նարեկ Կարապետյանը, ֆեյսբուքյան եթերում դրվագ է ներկայացրել Վայոց ձորի մարզ կատարած այցից: Նա նշել է, որ Մալիշկայում, երբ գյուղացիներին հարցրել է՝ որտե՞ղ են վաճառում բերքը, ի՞նչ գնով, պատասխանել են՝ «չենք վաճառում, ապրում ենք ՌԴ-ից ուղարկված փողերով»: Կարապետյանը նշել է, որ պատկերը գրեթե նույնն է եղել նաև մյուս գյուղերում: «Երբ իշխանություններին ասում ես՝ գյուղերը չեն ապրում, տնտեսություն չկա, առաջարկում ենք լուծումներ, ասում են՝ Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան: Հասկացանք, բայց 7-8 տարի է՝ դուք եք կառավարում, գյուղերում ապրուստ չկա, էլի կրկնում են՝ Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան»,- նշել է Կարապետյանը:
