KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

Անհետ կորած համարվող կինը սպանվել է աշխատանքի գնալիս՝ տաքսու վարորդի կողմից. բացառիկ մանրամասներ

December 5, 2025
Share on FacebookShare on Twitter

Aravot.am-ի տեղեկություններով՝ Արմավիրի մարզի բնակիչ Արմինե Մկրտումյանը սպանվել է աշխատանքի գնալիս՝ տաքսու վարորդի կողմից: Հիշեցնենք, որ որպես անհետ կորած որոնվող Արմինե Մկրտումյանը Խորոնք համայնքի բնակիչ էր, դանակահարված դին հայտնաբերել են մի քանի գյուղ այն կողմ՝ Գրիբոյեդով համայնքի դաշտերում:

Սպանված կնոջ բարեկամը մեզ հայտնեց, որ տաքսու վարորդը նախ հափշտակել է Արմինե Մկրտումյանի ոսկեղենը, հետո սպանել նրան: Ոսկեղենն էլ, ըստ մեր զրուցակցի, տաքսու վարորդը հասցրել է վաճառել: Սպանության շարժառիթը այս պահին ոսկեղենի գողությունն է, սպանված կնոջ հարազատներին վարույթ իրականացնող մարմինը չի հայտնել այլ տեղեկություններ: Քննչական կոմիտեից Aravot.am-ին հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեկ անձ ձերբակալվել է։ Նախաքննությունը շարունակվում է։

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր