Ձերբակալվել են Գյումրու փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանն ու կոմունալ բաժնի պետ Արտյոմ Չադրյանը: «Ազատության» փոխանցմամբ տեղեկությունը հաստատել են քաղաքապետարանից: Գյումրիի քաղաքապետի պարտականությունները կատարող Առաքելյանն ու Չադրյանը ձերբակալվել են հոկտեմբերի 20-ին զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքով:
