KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

«Հանգամանք, որ ստիպում է իրական հավատացյալներին կանգնել կաթողիկոսի կողքին». Կարեն Հեքիմյան

December 8, 2025
Share on FacebookShare on Twitter

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Հաջակցություն կաթողիկոսի: Իրական հավատացյալներն ամեն կերպ փորձում են չխառնվել Եկեղեցու շուրջ ծավալված իրադարձություններին, քանզի խորապես հավատում են Աստծո արդարադատությանը և ձեռնադրության խորհրդին: Ինչո՞ւ: Սկսեմ Աստծո արդարադատությունից: Անկախ Գարեգին Բ-ի դուստրից և Նավասարդ արքեպիսկոպոսի «Բենթլի»-ից Աստված կա, կենդանի է և միակ: Եթե Աստծո նկատմամբ հավատք ունեք, ապա այդ հավատքի բաղկացուցիչ մասն այն է, որ Կաթողիկոսը, արքեպիսկոպոսը և մնացածներն անձամբ պատասխան կտան Աստծուն իրենց մեղքերի համար: Աստծո դատաստան անպայման լինելու է: Աստծո դատաստանից չեն խուսափելու նաև «շրջիկ» սրբապիղծները: Եվ դա օրինաչափ է: Բացի դրանից, իրական հավատացյալները պետք է իմանան, թե ինչ է նշանակում ձեռնադրություն:      Ձեռնադրությունը հաստատել է Հիսուս Քրիստոսը` ընտրելով իր աշակերտներին` առաքյալներին: Առաքյալները շնորհը փոխանցեցին իրենց հաջորդներին: Հաջորդները` հաջորդներին և այսպես շարունակ մինչ մեր օրեր: Ձեռնադրությունը կատարվում է Քրիստոսի տրված շնորհով: Այսինքն, բոլոր ձեռնադրված անձանց վրա Քրիստոսի ձեռքն է: Այս իմաստով, մենք չենք դատում լա՞վն են կաթողիկոսն ու արքեպիսկոպոսը, թե՞ վատը, քանզի վերջիններիս վրա Քրիստոսի ձեռքն է: Սակայն, խնդիրն ունի մեկ այլ կողմ: Ձեռնադրության արդյունքում կազմավորվեց Եկեղեցին, որն ունի աստիճաններ` դպիրից մինչև կաթողիկոս: Բոլոր աստիճանի հոգևորականներն ունեն պարտականություններ: Պարտականությունների չկատարումը կամ սխալ կատարումն` առերևույթ սրբապղծություն է: Հենց այս հանգամանքն է ստիպում իրական հավատացյալներին կանգնել կաթողիկոսի կողքին և մերժել ներեկեղեցական սրբապղծությունը: «Շրջիկ» սրբապղծությունն ապրիորի մերժված է»:

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր