KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

Գերագույն գլխավոր տգետը չգիտի անգամ, որ Հայ Առաքելական Եկեղեցին հիմնադրել են Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալները, և ոչ թե Հայոց պետությունը` 301 թվականին․ Լևոն Զուրաբյան

December 8, 2025
Share on FacebookShare on Twitter

Փաշինյանի հավատադավ արշավանքը Գյումրիում է´լ ավելի խորացրեց մեր հանրության մեջ այն գիտակցումը, որ Հայաստանի այսօրվա վարչապետը ուր գնում է` ցանում է պառակտություն, անհավատություն, գժտություն, անօրենություն և պղծություն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

«Սահմանադրությունը, մեր օրենքները և, գլխավորապես` Քրեական օրենսգրքի 441 հոդվածը (Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը) կոպտորեն խախտող վարչապետը չի էլ նկատում, որ իր իշխանությունն աստիճանաբար ձեռք է բերում օկուպացիոն ռեժիմի կերպարանք: Հատուկ ջոկատայիններով գրավելով Սուրբ Յոթ Վերք եկեղեցին, նա վերածել է իր մասնակցությամբ քաղաքական շոուները ոստիկանական գործողությունների: Իր պառակտիչ և բաժանարար այլանդակությունների իրագործման համար նա հենվում է Եկեղեցու ամենավարկաբեկված, բարոյազուրկ և նյութա- և պատեհապաշտ լյումպենական տարրերի վրա, որոնց կառավարում է քրեական հետապնդման սպառնալիքների և պաշտոններով կաշառման լծակներով: Այսօրվա իր պարտությունը հենց դրա մեջ էր. նիկոլական կեղծ «պատարագը» ավելի նմանվում էր օտարածին ատելի իշխանության կողմից ժողովրդի նկատմամբ կատարվող բռաճնշմանը, քան դեկտեմբերի 7-ի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված պատարագի: Այս ձախողումները, սակայն, միայն ավելի են սրում մեր նորօրյա բռնապետացու մոլագարի ախորժակները:

Ստորև կցված գրառումը ցույց է տալիս, որ գերագույն գլխավոր տգետը չգիտի անգամ, որ Հայ Առաքելական Եկեղեցին հիմնադրել են Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալները, և ոչ թե Հայոց պետությունը` 301 թվականին, տեղյակ չի (կամ իրեն կատարյալ հիմարի տեղ է դրել), որ ամբողջ աշխարհում պետության և դավանանքների սահմանները չեն համընկնում, որովհետև չեն կարող ամբողջությամբ համընկնել պետական իշխանության և հոգևոր իշխանության տիրույթները: Հայոց աշխարհի գերագույն գլխավոր հերձվածողն ու պառակտիչը պետք է հեռացվի, եթե մենք ցանկանում ենք շարունակել գոյություն ունենալ որպես պետականորեն կազմակերպված ազգ»,-գրել է նա։

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր