KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

Այսուհետ կարող եք գրանցել ձեր երեխայի ծնունդն առցանց եղանակով. Սրբուհի Գալյան

December 9, 2025
Share on FacebookShare on Twitter

Այսուհետ կարող եք գրանցել ձեր երեխայի ծնունդը առցանց եղանակով՝ այցելելով Hartak.am կայք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:

«Դրա համար նախ անհրաժեշտ է ունենալ նույնականացման քարտ և նույնականանալ «Ես եմ» ազգային նույնականացման համակարգում : Հարթակ մուտք գործելուց հետո պետք է ներկայացնեք համապատասխան դիմում, ինչպես նաև նշեք ձեր կողմից մշտապես օգտագործվող էլեկտրոնային հասցե, որի միջեցով ապահովվելու է հետադարձ կապը»,- նշել է նա: «Քայլերի հերթականությունը հետևյալն է՝ մուտք գործելով հարթակ ընտրեք քաղաքացիական կացության գրանցումներ, ծննդի պետական գրանցումներ, դիմել առցանց: Համակարգը ավտոմատ կերպով ցույց է տալիս ձեր ընտանեկան կարգավիճակը՝ հաստատեք տվյալները և անցեք հաջորդ քայլին: Ձեզ ծննդօգնություն տրամադրած առողջապահական կենտրոնի կողմից երեխայի ծննդյան բժշկական վկայականը պետք է արդեն մուտքագրված լինի համակարգում: Երեխայի տվյալներ բաժնում լրացրեք երեխայի անունը,  ազգանուն բաժնում լրացրեք հոր կամ մոր ազգանունը, ազգությունը ՝  հոր կամ մոր ընտությամբ, հասցեն՝ հոր կամ մոր հաշվառման, հանրային ծառայությունների համարանիշը և բժշկական վկայականի հսկիչ համարը մուտքագրելուց հետո երեխայի տվյալներն ինքնաշխատ ներբեռնվում են պետական ռեգիստրից և բժշկական համակարգից: Նշված դիմումի հետ միաժամանակ հնարավոր է դիմում ներկայացնել նաև երեխայի ծննդյան միանվագ նպաստ ստանալու վերաբերյալ՝ հետևելով քայլերի հաջորդականությանը:

Դիմումը էլեկտրոնային եղանակով ստորագրելուց և հաստատելուց հետո այն այլևս ենթակա չէ փոփոխման: Դուք դրա ընդունման մասին կստանաք համապատասխան ծանուցում: Գրանցումն ավարտելուց հետո կձևավորվի  ծննդի պետական վկայական, որը կուղարկվի ձեր կողմից մատնանշած էլեկտրոնային փոստի հասցեին»,- բացատրել է նախարարը:

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր