Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական տարածքում գործող «Վեգա» խանութի մոտ հրդեհ է բռնկվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կժամանեին Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից, այդ պահին նշված վայրով անցնող, Երևանի հաշվեկշռում հաշվառված թիվ 41 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդ Հովյաննես Ավետիսյանը օգտագործել է ավտոբուսում պահվող կրակմարիչը (Огнетушитель) և կանխել կրակի տարածումը, ապա մարել այն, ինչից հետո պարզվել է, որ ամբողջությամբ այրվել է խանութի սրահի մոտ տեղադրված հսկայական ձմեռ պապը, ու շնորհիվ ավտոբուսի վարորդի հրդեհը չտարածվեց նաև արհեստական տոնածառին: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ:
