2026 թվականի հունվարի 1-ից Վրաստան մուտք գործելու համար զբոսաշրջիկներից կպահանջվի բժշկական ապահովագրություն վրացերենով կամ անգլերենով։ Ապահովագրությունը պետք է տրված լինի Վրաստան մուտք գործելու պահից մինչև երկրում գտնվելու ողջ ժամանակահատվածի համար։
Ապահովագրական դեպքերը պետք է ներառեն․ դժբախտ պատահարները, վնասվածքները, հանկարծակի հիվանդությունները, բժշկական տարհանումը, հայրենադարձությունը։ Վրաստանում գտնվող օտարերկրացու մոտ բժշկական պարտադիր ապահովագրության բացակայության համար սահմանված է 300 լարիի չափով տուգանք (մոտավորապես 42,320 դրամ)։ Տուգանքի վճարի ժամկետանց լինելու դեպքում տուգանքը կրկնապատկվում է, ապա՝ եռապատկվում. պահանջների անտեսումը կարող է հանգեցնել երկիր մուտքի սահմանափակման կամ արտաքսման։
