KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

Ամենօրյա մոնիտորինգ ենք իրականացնում. ընդհանուր դասապրոցեսը կանգնեցնելու իրավիճակ մենք չունենք. Ավանեսյան

December 9, 2025
Share on FacebookShare on Twitter

Ուզում եմ ներկայացնել ամփոփ տեղեկություն Հայաստանում սուր շնչառական վարակներով համաճարակային իրավիճակի մասին: Այս մասին ասել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ իր ֆեյսբուքյան էջում հրապարակած տեսանյութում անդրադառնալով սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակին.

«Մենք ամենօրյա մոնիտորինգ ենք իրականացնում, թե՛ հիվանդացության, թե՛ ԱԱՊ հիվանդանոցային օղակ և շտապօգնության ծառայության դիմելիության աճի մասով, նաև մանկապարտեզներում և դպրոցներում բացակայություն թվի մասով։ Հարգելի՛ քաղաքացիներ, ընդհանուր դպրոցների կամ մանկապարտեզների դասապրոցեսը կանգնեցնելու իրավիճակ մենք չունենք, սակայն ունենք շատ հստակ մեթոդ և գծագրված աշխատանքի մեխանիզմ, որ այն դասարանները, որտեղ բացակայություն թիվը 20%-ից ավել է, այդ դասարանները կարող են անցնել հեռավար ուսուցման։ Մենք մեր կրթության գործընկերների հետ ամենօրյա կապի մեջ ենք և այս հետմոնիտորինգի արդյունքներով դասարաններն ինքնուրույն կարող են անցնել հեռավար դասապրոցեսի, որ մի կողմից պաշտպանենք մեր երեխաների առողջությունը և հնարավորություն տանք, որ այդ դպրոցներում կոնկրետ իջնի թվաքանակը, բայց մյուս կողմից էլ չխաթարենք ընդհանուր հանրապետությունով դասապրոցեսը։

Նորից եմ ուզում կրկնել, ընդհանուր առմամբ համաճարակաբանական գործիքները պետք է ճիշտ կիրառվեն, և այս վերջերս անընդհատ քաղաքացիների կողմից այս հորդորներն են հնչում։ Ուզում եմ՝ դուք իմանաք, տեղեկացված լինեք, որ բոլոր գործիքները կիրառվում են ըստ ցուցման և եթե լինի համաճարակաբանական այնպիսի իրավիճակ, որ կարիք լինի ընդհանուր դասապրոցեսի մասին որոշումներ կայացնել, մենք դա կանենք, սիրելի քաղաքացիներ: Առողջ եղեք: Խնդրում ենք՝ այն քաղաքացիները, որոնք չունեն ախտանշաններ և կարող են պատվաստվել, օր առաջ պատվաստվեն, որովհետև այսօր շրջանառվող գրիպի շտամը Ա տիպի շտամ է և բավական ագրեսիվ է: Դրա պատվաստանյութում առկա հակամարմինները, վստահ եղեք, պաշտպանական շերտ կձևավորեն և չեք վարակվի այս տարվա այս ագրեսիվ շտամով կամ վարակվելու պարագայում շատ ավելի թեթև ախտանշաններով կտանեք։ Առողջ եղեք, հետևեք ձեր առողջությանը»,-նշել է նա։

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր