KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

Թուրքական զենքով ռուսներ են սպանվում. Լավրով

November 1, 2024
Share on FacebookShare on Twitter

Անկարայի և Կիևի միջև ռազմատեխնիկական համագործակցության շարունակությունը տարակուսելի է՝ հաշվի առնելով թուրքական իշխանությունների հայտարարությունները ուկրաինական ճգնաժամի կարգավորմանն աջակցելու իրենց պատրաստակամության մասին:

Այս մասին Hurriyet թերթին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Ցավոք, Անկարան շարունակում է համագործակցել Կիևի «ռեժիմի» հետ ռազմատեխնիկական ոլորտում։
Թուրքական զենքն օգտագործվում է Ուկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։
Սա չի կարող տարակուսանք չառաջացնել՝ հաշվի առնելով թուրքական ղեկավարության հայտարարությունները միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին»,- ասել է Լավրովը:

«Մենք բաց ենք քաղաքական կարգավորման համար:
Բայց մենք չպետք է խոսենք ժամանակավոր հրադադարի մասին, այլ հակամարտությունը դադարեցնելու մասին՝ վերացնելով դրա բուն պատճառները։

Դրանց թվում են ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արևելք, Ռուսաստանի անվտանգության կենսական շահերի համար սպառնալիքների ստեղծումը և Կիևի «ռեժիմի» կողմից ռուսների և ռուսալեզու Ուկրաինայի բնակիչների իրավունքների խախտումը»,- ասել է նախարարը։

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր