«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը.
Հայաստանում կանանց միջին աշխատավարձը 1,6 անգամ ցածր է տղամարդկանց միջին աշխատավարձից։ Եթե ընդհանուր միջին աշխատավարձը կազմում է 288,000 դրամ, ապա տղամարդկանց միջին աշխատավարձը կազմում է 356,600 դրամ, իսկ կանանցը՝ 222,900 դրամ։ Ընդ որում, այն ոլորտներում, որտեղ աշխատավարձերը բարձր են, կանանց և տղամարդկանց աշխատավարձերի շեղումն ավելի մեծ է, իսկ ահա կրթության ոլորտում կանայք և տղամարդիկ ստանում են համարյա նույն միջին աշխատավարձը։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ աշխատավարձերի շեղումը հիմնականում պայմանավորված է բարձր պաշտոններում տղամարդկանց առկայությամբ, ովքեր էլ ստանում են բարձր աշխատավարձ։ Պետությունը պետք է անի առավելագույնը կանանց աշխատանքային պոտենցիալը արդյունավետ օգտագործելու ուղղությամբ։
