«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հրապարակել է դեկտեմբերի 3-9-ը Երևանում մթնոլորտային օդի որակի վերաբերյալ տվյալներ։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
Կենտրոնում՝ ամբողջ շաբաթ,. Արաբկիրում՝ դեկտեմբերի 4-8-ը,. Շենգավիթում և Նոր Նորքում՝ չի գերազանցել։
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան.
Կենտրոնում՝ դեկտեմբերի 3-4-ը,. Արաբկիրում՝ դեկտեմբերի 5-6-ը,. Շենգավիթում՝ չի գերազանցել,. Նոր Նորքում՝ դեկտեմբերի 5-ին։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան:
