KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

Ինչ-որ պահի Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել Եվրոպական Միության և ԵԱՏՄ միջև. Օվերչուկ

December 12, 2025
Share on FacebookShare on Twitter

Ինչ-որ պահի Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել Եվրոպական Միության և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջև։ Անհնար է միաժամանակ մնալ երկու միավորումներում, լրագրողներին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և հայտնել Հայաստանի նկատմամբ ռուսաստանյան բիզնեսի վերաբերմունքի փոփոխության մասին, հաղորդում է «Интерфакс»-ը։

«Ինչ վերաբերում է Եվրոպական Միության հետ Հայաստանի մերձեցմանը, մենք բազմիցս խոսել ենք դրա մասին։ Կարծում ենք, որ միաժամանակ երկու ինտեգրացիոն միավորումներին անդամակցելն անհամատեղելի է։ Ինչ-որ պահի Հայաստանի ժողովուրդը ստիպված կլինի ընտրություն կատարել»,- ասել է նա։Նրա գնահատմամբ՝ ընդհանուր առմամբ Հայաստանը և Ռուսաստանը պահպանում են լավ կապերը, սակայն երկրների միջև առևտուրը զգալիորեն նվազել է 2025 թվականին։

«Մենք այս տարի տեսել ենք Հայաստանի հետ տնտեսական առևտրի անկում, եթե խոսքը Ռուսաստանի և Հայաստանի միջև փոխադարձ առևտրի մասին է։ Անցյալ տարի, ինչպես հիշում եք, մեր երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմել է 12,4 միլիարդ դոլար։ Այս տարի այն, հավանաբար, կկազմի մոտ 6 միլիարդ դոլար։ Սա շատ նկատելի անկում է»,- ընդգծել է ՌԴ փոխվարչապետը։ 

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր