Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 11-ին խորհրդակցություն է անցկացրել ռազմական հրամանատարության հետ: Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը Պուտինին զեկուցել է Խարկովի և Դոնեցկի մարզերում ռուսական զորքերի առաջխաղացման մասին։ Մասնավորապես, նա նշել է, որ Դոնբասի Սևերսկ քաղաքն անցել է Ռուսաստանի վերահսկողության տակ։ Գերասիմովը պնդել է, որ Սևերսկի (Դոնբասի հյուսիսարևմտյան մասում գտնվող քաղաք) գրավումը պայմաններ է ստեղծել Սլավյանսկ քաղաքի վրա հետագա հարձակման համար։
