KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

Խոսքի համար՝ բանտ, բռնության համար՝ ազատություն. Սուրեն Սուրենյանց

December 15, 2025
Share on FacebookShare on Twitter

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը․

Խոսքի համար՝ բանտ, բռնության համար՝ ազատություն: Փաստաբան Ռուբեն Մելիքյանը լիովին հիմնավորված կերպով բարձրաձայնում է Հայաստանում ձևավորված երկակի չափանիշների խնդիրը։ Քթի կոտրվածք ստացած Միհրան Հակոբյանի վնասվածքները փորձագիտական եզրակացությամբ որակվում են որպես «թեթև», իսկ նրա վրա հարձակման մեջ կասկածվող անձինք ազատ են արձակվում․ նրանցից երկուսի նկատմամբ անգամ խափանման միջոց չի ընտրվում։ Սա այն դեպքում, երբ նույն իրավական համակարգում մարդիկ կալանավորվում են խոսքի, տարիներ առաջ արտահայտած դիրքորոշման, ընտրական գործընթացների ընթացքում տեղի ունեցած միջադեպերի կամ պարզապես իշխանությանը անհարմար լինելու համար։ Օրը ցերեկով, դիմակներով, մեքենաների պետհամարանիշները փոխելով իրականացված խմբակային հարձակումը չի գնահատվում որպես հանրային վտանգավոր արարք, մինչդեռ խաղաղ քաղաքացիական կամ քաղաքական դիրքորոշումը դիտարկվում է որպես կալանքի բավարար հիմք։ Սա ընտրովի արդարադատության համակարգային դրսևորում է։

Այն փաստը, որ բռնություն գործադրողները մնում են ազատության մեջ, օբյեկտիվորեն ձևավորում է մեկ եզրահանգում․ նրանք իրենց ապահով են զգում։ Իսկ նման «ապահովություն» չի կարող առաջանալ առանց իշխանական ազդեցիկ հովանավորության։ Արդարության տեսանկյունից սա նորմալ չէ։ Երբ օրենքը խիստ է խոսքի նկատմամբ, բայց մեղմ՝ բռնության հանդեպ, դա այլևս իրավական պետություն չէ, այլ իշխանական կամայականության սպասարկման մեխանիզմ։ Արդարադատությունը պետք է լինի նույնը բոլորի համար՝ առանց «մերոնց» և «ձերոնց»։

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր