KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

Նիկոլ Փաշինյանը ներքաշում է Հայաստանը «պրոքսի» պատերազմի մեջ, կատարելով պետական դավաճանություն. Լևոն Զուրաբյան

December 16, 2025
Share on FacebookShare on Twitter

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը գրում է.

«Դուք գիտեք, որ Հայաստանում մյուս տարի ընտրություններ են, և մենք պետք է տեսնենք, թե ինչ կարող ենք անել նրանց օգնելու համար։ Հայերը դիմել են մեզ՝ խնդրելով արտաքին միջամտության դեմ պայքարում նույնպիսի աջակցություն ցուցաբերել, ինչպիսին մենք տրամադրել էինք Մոլդովային», – հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը: Ով չգիտի, հիշեցնենք, որ Մոլդովայում  երկու կուսակցություն ուղղակի դուրս նետեցին ընտրություններից (մեկին չգրանցելով, մյուսին` արդեն կուսակցության անունը տպված քվեաթերթիկներում առկա լինելու պարագայում), իսկ ընտրությունների արդյունքը որոշվեց Եվրոպական Միության երկրներում ապրող մոլդավացիների աննախադեպ «ակտիվ» քվեարկության շնորհիվ: Հիշեցնենք նաև, որ Մոլդովայի հարևան Ռումինիայի ընտրություններում ընդհանրապես չեղարկեցին նախագահական ընտրությունները այն բանից հետո, երբ թեկնածու Ջորջեսկուն ջախջախիչ հաղթանակ տարավ առաջին տուրում: Եվ Մոլդովայում, և Ռումինիայում նման գործողությունները «հիմնավորվեցին» նրանով, որ իբր վերոհիշյալ քաղաքական ուժերը ֆինանսավորվել են Ռուսաստանի կողմից: Որևէ լուրջ ապացույց այդպես էլ չներկայացվեց, իսկ Ռումինիայի դեպքում որոշումը կայացվեց երկրի անվտանգության ծառայության տեղեկանքի հիման վրա, որը հետագայում նույն այդ ծառայությունը սխալմունք համարեց:

Եվրոպան, սակայն աչք փակեց հակաժողովրդավարական այդ քայլերի վրա, ինչի համար, ի դեպ, արժանացավ Թրամփի վարչակազմի սուր քննադատությանը: ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, մասնավորապես, Մյունխենի Անվտանգության կոնֆերանսի ժամանակ մեղադրեց Եվրոպային ժողովրդավարական նորմերի ոտնահարման, գրաքննության և այլախոհության ճնշման մեջ: Փաշինյանը, փաստորեն, իր բոլոր ընդդիմախոսներին հայտարարում է Ռուսաստանի կողմից վարվող  «հիբրիդային» պատերազմի զինվորներ և Եվրոպայի աջակցությունն է խնդրում նույնպիսի հակաժողովրդավարական գործողությունների համար: Սա աննախադեպ խայտառակություն է, եթե ոչ պետական դավաճանություն: Փաշինյանը ներքաղաքական պայքարում հաղթելու համար մեր վրա «տղա է կանչում» Եվրոպական Միությանը, կեղծ մեղադրանքներ ներկայացնում ամբողջ ընդդիմության դեմ և ակնկալում «կանաչ լույս» կամ քարթ-բլանշ ընտրությունների արդյունքները կեղծելու ծրագրի իրականացման համար: Ամբողջ զավեշտն այն է, որ ժողովրդավարության ջախջախման համար Փաշինյանի կառավարությունն աջակցություն է ակնկալում հենց այն Եվրոպայից, որը շատերի աչքերում համարվում է ժողովրդավարական արժեքների մեծագույն պատվարը: Փաշինյանի ցինիզմը հենվում է այն փաստի վրա, որ ինչպես ցույց է տալիս պատմությունը, ժողովրդավարական երկրները պատրաստ են զոհաբերել այլ երկրներում ժողովրդավարության աջակցությունը հանուն աշխարհաքաղաքական մեծ շահերի: Այնուամենայնիվ, Հայաստանի քաղաքական ուժերի և հասարակական կազմակերպությունների պարտավորությունն է` Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների ժողովդավարներին հասցնել ճշմարտությունը Նիկոլ Փաշինյանի անօրեն և հակաժողովրդավարական ռեժիմի չարագործությունների մասին ճշմարտությունը»:

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր