KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

Իրանի շահերն ու զգայունությունները հաշվի առնված են․ Ռուբեն Ռուբինյանը՝ TRIPP նախագծի մասին

December 16, 2025
Share on FacebookShare on Twitter

«Ձեր նշած հայտարարությանը զուգահեռ եղել է հրապարակում, թե ինչ է ասել մեր դեսպանը։ Նա կրկնել է՝ TRIPP-ը բիզնես նախագիծ է, որը գործելու է ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության ներքո՝ հավասարության և փոխադարձության սկզբունքներով, և ոչ, TRIPP-ը Զանգեզուրի միջանցք չէ»,- լրագրողների փաստմանը՝ Իրանից հայտարարություններ են հնչում, որ TRIPP-ը նույն «Զանգեզուրի միջանցքն է», լրագրողների հետ ճեպազրույցում այսպես պատասխանեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Նա վստահեցրեց՝ մշտապես կապի մեջ են Իրանի գործընկերների հետ․ «Իրենց շահերն ու զգայունությունները հաշվի առնված են, Իրանի ԱԳՆ-ն բազմիցս նշել է, որ այս նախագիծն իրենց կարմիր գծերը հաշվի առնում և հնարավորություն ստեղծում է»։ Ռուբեն Ռուբինյանը նշեց, որ հիմնվում են Իրանի ԱԳՆ հայտարարության վրա․ «Բացառվում է՝ ՀՀ-ում լինի նախագիծ, որը կհակասի ՀՀ ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը, և չի լինի ՀՀ իրավազորության ներքո։ Մենք հաշվի առնում ենք մեր հարևանների բոլոր կենսական շահերը, Իրանի դեպքում այդ շահերը ՀՀ-ի հետ համընկնում են։ Չենք կարծում, որ կա որևէ անհանգստանալու բան։ Կապի մեջ ենք մեր բոլոր գործընկերների հետ, ուրախացնում է մեզ այն փաստը, որ Իրանի ԱԳՆ-ն նշում է, որ այս հարցում միջանցքի խնդիր չկա։ Դա ոչ միայն Իրանի, այլև ՀՀ-ի կարմիր գիծն է, որ ՀՀ տարածքով արտատարածքային միջանցք չի լինելու»։

Լրագրողների դիտարկմանը՝ ՌԴ-ից հայտարարություններ կան,  որ Մոսկվան պատրաստ է պաշտոնական Երևանի հետ քննարկել TRIPP-ի նախագծի մասնակցությունը, քանի որ «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ը, որը «Ռուսական երկաթուղիներ»-ի դուստր ձեռնարկություն է, ունի Հայաստանի երկաթուղային ցանցի կառավարման կոնցեսիա և հարցին՝ ռուսական մասնակցության մասով քննարկումներ կա՞ն, թե՝ ոչ, Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց․ «Նման քննարկումներ չկան»։

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր