«Հրապարակ» օրաթերթը գրում է. Երեկ տեղեկացանք, որ ՔՊ վարչությունը մերժել է նաև ՔՊ-ի հնաբնակներից Հայկ Ցիրունյանի, ինչպես նաեւ՝ նորահայտ ՔՊ-ական Ջուլիետա Ազարյանի՝ Ջուլիի թեկնածությունը։ Եթե Հայկ Ցիրունյանի դեպքում ՔՊ-ում անակնկալի չեն եկել, համարում են, որ նա ասես այլմոլորակային լինի՝ իրերն ու երևույթները միշտ սեփական «խոհափիլիսոփայությամբ» է վերլուծում (հիշեցնենք․ նա «Գործընթաց է երկրում, եղբայր» թևավոր դարձած մտքի հեղինակն է), ապա շատերն անակնկալի են եկել Ջուլիի պարագայում, որը մինչև վերջին բջիջը ծառայում էր իշխանություններին և սրբազանների դեմ ամենակեղտոտ գրառումների ու հայտարարությունների հեղինակն էր, սակայն, փաստորեն, այդ անձնուրացությունը չի գնահատվել:
