KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

Առողջության ապահովագրության առաջին պահումները՝ դեկտեմբերի աշխատավարձից. «Ազատություն»

December 17, 2025
Share on FacebookShare on Twitter

2026 թվականից Հայաստանում մեկնարկում է առողջության համընդհանուր ապահովագրությունը: «Ազատության» հետ հարցազրույցում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը պատասխանել է ապահովագրության թեմային առնչվող մի շարք հարցերի: Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից:

«Ազատություն» – Հունվարի 1-ից արդյոք բոլորը կունենա՞ն առողջապահական ապահովագրություն, առաջին պահումն աշխատավարձից ե՞րբ է լինելու, և ի՞նչ թվի մասին է խոսքը, քաղաքացին ինչպե՞ս է իմանալու, որ ինքն ընդգրկված է այդ փաթեթում, ի՞նչ ծառայություններից է օգտվելու, որքա՞ն վճար կա հատկացված իր համար։

Անահիտ Ավանեսյան – Առաջին մեկնարկային տարին 2026 թվականի հունվարի 1-ն է, և այս փուլից ներառվելու են համակարգում երկու խումբ քաղաքացիներ։ Առաջինը՝ պետության կողմից ապահովագրվողներ, նրանք մինչև 18 տարեկան, 65 պլյուս տարիքի անձինք, և 18-ից 65 տարեկան հաշմանդամության կարգ և սոցիալական անապահովության բալ ունեցող՝ 28 բալից ավելի ունեցողներն են։ Մինչև դեկտեմբերի 20-ը արդեն մենք կունենանք հաստատված ցանկերը, նախօրոք ճշգրտված, և մինչև հունվարի 1-ը արդեն կտեղեկացնենք քաղաքացիներին։ Հաջորդ խումբը ապահովագրավճար վճարողներն են։ Նրանցից էլ պետք է շեշտադրենք, որ առաջին տարում ներառվելու են 200 հազար դրամից ավելի աշխատավարձ ստացող անձինք։ Պահումը աշխատավարձի հունվար ամսին, մենք գիտենք, որ ամեն ամիս վճարվում է նախորդ ամսվա աշխատավարձը։ Այսինքն՝ հունվար ամսի վճարվող ապահովագրավճարի համար պահումը կկատարվի դեկտեմբեր ամսի աշխատավարձից։

«Ազատություն» – Ի՞նչ հաշվարկներով էիք ասում, որ 300 դրամ է լինելու պահումը։

Անահիտ Ավանեսյան – 200-ից մինչև 500 հազար դրամ աշխատավարձ ստացողների համար ապահովագրավճարը ընդհանուր առմամբ կազմելու է 10 հազար 800 դրամ ամսական։ 10 հազար 800 դրամից պետությունը ոչ սոցփաթեթի շահառուների համար սուբսիդավորելու է 6 հազար դրամը։ Սա այն սոցկրեդիտների գումարն է, որը պետությունը ոչ թե կվճարի 2027 թվականին, այլ 2026 թվականին, հենց կոնկրետ այդ տարում արդեն ամեն ամիս կսուբսիդավորի 6 հազար դրամը։ Սոցփաթեթի շահառուների համար այդ 6 հազար դրամը, գիտեք, որ նրանք ստանում են նաև սոցփաթեթի համար, և նաև կուտակվում են այս գումարները։ Նրանք ևս այդ 6 հազար դրամը կարողանալու են ուղղել առողջության ապահովագրությանը։ Հիմա, երբ որ հանեցինք արդեն, մնացած գումարից՝ 4 հազար 800 դրամից 4 հազար 500 դրամը կկազմի Զինապահին ուղղվող գումարների խնայողությունը։ Մենք այսօր այդ գումարները վճարում ենք, սակայն հունվարի 1-ից հնարավորություն ենք ունենալու դա խնայել և ուղղել առողջության ապահովագրությանը։ Ստացվում է, որ 10 հազար 800-ից հանում ենք 6 հազար դրամ, հանում ենք 4 հազար 500 դրամ, ստացվում է, որ քաղաքացու կողմից աշխատավարձից վճարվող մասը կազմելու է 300 դրամ։

«Ազատություն» – Սա ավտոմա՞տ է արվելու, թե՞ քաղաքացին ինքն է փոխանցումներն անելու։

Անահիտ Ավանեսյան – Գործատուներն են իրականացնելու, միայն սոցփաթեթի շահառուները մեկ անգամ պետք է դիմում գրեն, որպեսզի այս գումարները, որ սոցփաթեթի փոխարեն իրենց բանկային հաշվին նստելու փոխարեն, նստի առողջության ապահովագրությանը։ Հաջորդ խումբը՝ 200-ից 500 հազար դրամ աշխատավարձ ստացողներն են, նրանք կունենան Զինապահ հիմնադրամից խնայողություն 7 հազար 500 դրամի չափով, և այս գումարը արդեն կգնա առողջության ապահովագրությանը։ Մնացած հատվածը նրանք աշխատավարձից կվճարեն, սակայն 2027 թվականի ընթացքում սոցկրեդիտներով ևս 4 հազար դրամի չափով վերադարձ կստանան։ 

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր