KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

Կարող ենք կորցնել նաև Մայր Աթոռը. Տեր Վրթանես

December 18, 2025
Share on FacebookShare on Twitter

-Շատ վտանգավոր իրավիճակ են ուզում ստեղծել: Սադրիչ գործողություն է էլի, կարող էին ցանկացած տեղ հավաք անել, բայց ոչ Մայր Աթոռում: Այսինքն՝ սա ներխուժման նման մի բան է,- Aravot.am-ին ասաց Բյուրականի հոգեւոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը՝ անդրադառնալով վաղը երեկոյան ժամը 17:00-ին Փաշինյանի օրակարգին միացած ու Վեհափառ հայրապետի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսների հրավիրած բողոքի ցույցին: Հիշեցնենք, որ 10 եպիսկոպոսները այսօր իրենց հերթական հայտարարությամբ հավատավոր ժողովրդին կոչ են արել միանալ վաղը իրենց Մայր Աթոռում նախատեսած հավաքին, որի նպատակն է Վեհափառ հայրապետին հանգստի կոչելը:

-Խոսակցություններ էին գնում, որ իրենց վրա ժամանակ էին դրել մինչև հունվար նման մի բան անել: Դրսից պլանը տալիս են, իրենք՝ հակաեկեղացական այդ ուժերը, այդ պլանով շարժվում են: Եթե ժողովուրդը, ուխտապահ հոգևոր դասը, հասարակությունը իր տեղում լինի, իրենց մոտ չի ստացվի, իսկ եթե մենք մեր իրավունքները չպաշտպանենք, կարող ենք կորցնել նաև Մայր Աթոռը. ոնց որ Հովհաննավանքն են մտել, զավթել ու դուրս չեն գալիս,- հավելեց Տեր Վրթանեսը:

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր