KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

«Ինչների՞ս է պետք կանխիկ փողը․ Կանխիկով կաշառք են տալիս, ստվերային առևտուր են անում․․․»․ Նիկոլ Փաշինյան

December 19, 2025
Share on FacebookShare on Twitter

«Վատ լուր ունեմ ձեզ համար, պարոն Հակոբյան․ էն օրը վարչապետի աշխատակազմից գնացել են բան առնելու՝ ասել են՝ եթե կանխիկով կտաք փողը՝ ուրիշ գին է, քարտով՝ կվճարեք ուրիշ գին»,- կառավարության նիստում ՊԵԿ նախագահին դիմեց Նիկոլ Փաշինյանը։ ՊԵԿ նախագահը ներկայացնում էր անկանխիկ առևտրի դրական սալդոն։ «Էս կանխիկի հարցը պիտի լուծենք։ Ժողովուրդ, ինչների՞ս է պետք կանխիկ փողը, մի հատ կարա՞ք բացատրեք։ Ի՞նչ են անում մարդիկ կանխիկով՝ կաշառք են տալիս, ստվերային առևտուր են անում․․․ Ի՞նչ պոզիտիվ բան կա, որ չեն կարող անել անկանխիկով․ ծննդին նվեր փո՞ղ տալ, հնարավոր է՝ տեղում հավելվածով փոխանցում ես»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։ Նա տարակուսեց՝ ի՞նչ է նշանակում Երևանի կենտրոնում, վարչապետի աշխատակազմից առևտուր են անում, ասում են՝ «Դե, գիտեք, ընկեր ջան, սենց է մեզ մոտ»:

«Փակեք էդ խանութը։ Ձևը գտեք՝ փակեք։ Փակեք էդ խանութը, էդ խանութում առևտուր պետք է չլինի։ Իմ վրա եմ վերցնում անձնական պատասխանատվությունն ու ամեն օր կողքով անցնելու եմ։ Մինչև անձնական թույլտվությունս չլինի՝ էդ խանութը պիտի չբացվի։ Կզեկուցեք անձամբ։ Քանի սենց խանութի տեղ իմացա՝ պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա»,- ասաց նա: Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց խիստ հսկողություն սահմանել նաև բջջային հեռախոսների Հայաստան մուտքի վրա․ հայտարարեց՝ յուրաքանչյուր քաղաքացի, տարեկան երկու հեռախոսից ավել Հայաստան մտցնելու իրավունք չպետք է ունենա։

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր