KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

«Հայաստանը, վառելանյութ գնելով Ադրբեջանից, ուղղակիորեն ֆինանսավորում է Ադրբեջանի զինված ուժերին»․ Էդմոն Մարուքյան

December 19, 2025
Share on FacebookShare on Twitter

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Գաղտնիք չէ, որ ադրբեջանական զինված ուժերն այս պահին օկուպացված են պահում Հայաստանի Հանրապետության տարածքները։ Գաղտնիք չէ նաև, որ Ադրբեջանի զինված ուժերը ֆինանսավորվում են Ադրբեջանի պետական բյուջեից։ Իսկ Հայաստանը սկսել է վառելանյութ գնել Ադրբեջանից, ինչով ուղղակիորեն ֆինանսավորում է Ադրբեջանի զինված ուժերին, որոնք օկուպացված են պահում Հայաստանի ինքնիշխան տարածքները։ Սակայն, ըստ Ռուբինյանի, «Հայաստանն ու Ադրբեջանը հակամարտության ռեժիմից տեղափոխվում են տնտեսական համագործակցության ռեժիմ»։    

Ռուբեն, իրականում դու և քո թիմակիցները հովանավորում եք ռազմական հանցագործ թշնամու բանակը։ Այն թշնամու, որը պատանդառել ու ցուցադրաբար կեղծ դատավարություններ է իրականացնում հայ մարդկանց նկատմամբ՝ նրանց ազգային և կրոնական պատկանելիության համար, ինչպես նաև օկուպացված է պահում ՀՀ տարածքները։ Վստահաբար պնդում եմ, որ ՀՀ կառավարությունը և ՔՊ կառավարող թիմը ՀՀ քաղաքացու անունից և հաշվին սկսել են ֆինանսավորել Հայաստանն օկուպացված պահող թշնամու՝ Ադրբեջանի բանակը»:

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր