KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

«Պարոն Ավինյան, Աջափնյակի թաղապետարանի աշխատակիցն ինչո՞ւ էր աշխատանքային ժամին զվռնում Մայր Աթոռի բակում»

December 23, 2025
Share on FacebookShare on Twitter

«Սիրելի երևանցիներ, հաջորդ տարի դուք 26 մլրդ դրամ գույքահարկ եք վճարելու, սիրելի երևանցիներ, հաջորդ տարի չի լինելու նոր ճոպանուղին, չեն լինելու նոր ավտոբուսներ, ենթակառուցվածքներ, չեն լինելու նոր մանկապարտեզներ։ Երեք-չորս տարի նույն մանկապարտեզն եք կառուցում, լավ, էդ փողը ի՞նչ է եղել, որ գրել եք, բայց չեք ծախսել։ Երևանը բեռնաթափված չի լինելու հաջորդ տարի, քաղաքացին իշխանությունը մի հատ ավտոկայանատեղի չի պլանավորում կառուցել։ Բայց դրա փոխարեն թաղապետերին 707 մլն դրամ գրեֆ է հասնում»,- Երեւանի ավագանու նիստում ասաց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը։ Նա նշեց, որ Երևանի բյուջեն պետք է թափանցիկ լինի երևանցու համար․

«Իմ համար համենայնդեպս լրիվ թափանցիկ է, ես տեսնում եմ՝ փողերը որտեղ են մսխվում, ինչ է լինում, ուր է գնում»։ Մեսրոպ Մանուկյանը դիմեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին․ «Պարոն Ավինյան, կարո՞ղ եք բացատրություն տալ, թե աշխատանքային ժամին Աջափնյակի թաղապետարանի աշխատակիցն ի՞նչ գործ ուներ, որ զվռնում էր Մայր Աթոռի բակում ու մի հատ էլ մեկնաբանություններ էր տալիս։ Կանաչապատման Բեգոյանի օֆիսի էն տղեն ի՞նչ գործ ուներ կամ շտապ օգնության ժողովրդին ուղարկել էիք, շտապ օգնություն էլ հետն ուղարկեիք։ Աշխատանքային ժամին քաղաքապետարանի աշխատակիցներն ի՞նչ իրավունք ունեն շրջիկ թափառախմբի անդամներ դառնան, դրա համա՞ր եք պարգևավճար տալիս»։

«Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանն էլ ասաց․ «Սիրելի քաղաքացիներ, փաստենք, որ փոքրամասնության կողմից ընտրված քաղաքապետը՝ 9 տոկոս ձայն ստացած քաղաքապետը և նրա կցորդ «Հանրապետություն» քույր կուսակցությունը, արդեն պարզ դարձավ, որ «Հանրային ձայն»-ն էր միացել, ձեզ համար 2026 թվականի հունվարին պատրաստեցին նոր նվերներ՝ թանկացումների տեսքով՝ գույքահարկ, տրանսպորտ, կարմիր գծեր, տեղական տուրքեր»։

Գևորգ Ստեփանյանն անդրադարձավ հասարակական տրանսպորտում հսկիչների թիվն ավելացնելու որոշմանը, որն ավագանու այսօրվա նիստում ընդունվեց։ «Հունվարի մեկից էս մարդիկ 80 մլն դրամ ձեր վճարած հարկերից և տուրքերից տալու են այն 24 բոբո ձյաձյաներին, որ այդ ոչ բարեփոխված տրանսպորտում ձեզ տուգանեն, քանի որ իրենց համար ամենակարևորը գումարն է, իսկ դուք՝ տուգանքի մատերիալ»,- ասաց նա։

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր