ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը թանկարժեք նվեր է ստացել Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է պաշտոնյայի ԿԿՀ ներկայացրած «Հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողի նվերների հաշվառման ձևաթղթից»։ Նշենք, որ Խուդաթյանն աշխատանքային այցով Թբիլիսիում եղել է 2025-ի նոյեմբերի 24-26-ը, որի ժամանակ էլ վրացի գործընկերոջ՝ Ռևազ Սոխաձեի հետ փոխանակվել են հուշանվերներով։ Վրաստանի ենթակառուցվածքների նախարարը Խուդաթյանին է նվիրել 806.000 դրամ արժողությամբ գեղարվեստական ստեղծագործություն. վրացի նկարիչ Վաժա Մեսխիի հեղինակած գեղանկար կտավ՝ կատարված յուղանկար տեխնիկայով։
