Ժամանակն է կանգնել աշխատող մարդու կողքին, այս մասին գրել է «Մեր ձևով» ժողովրդական շարժման խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը:
«10% հարկ՝ փոքր բիզնեսին՝ հավասար է հարված աշխատող մարդուն։ ՔՊ-ական կառավարությունը 2025-ից կրկնապատկեց շրջանառության հարկը՝ 5%-ից դարձնելով 10 %։ Ի՞նչ է սա նշանակում իրական կյանքում, և ո՞ւմ է վնասում․ ո՛չ օլիգարխներին, ո՛չ մոնոպոլիաներին։ Փոքր խանութը չի դիմանում։ Արհեստավորը փակում է գործը։ Մարդը կորցնում է աշխատանքը։ Ընտանիքը մնում է առանց եկամտի։ Հայաստանում կա 122,000 փոքր ու գերփոքր բիզնես, 69,000 շրջանառության հարկ վճարող, 400,000 աշխատող մարդ տվյալ ոլորտում: Սրանք պարզապես թվեր չեն։ Խոսքը 400,000 ընտանիքի մասին է, հազարավոր փոքր խանութների, արտադրամասերի, ծառայությունների, որոնք այսօր կանգնած են փակվելու վտանգի առաջ։
Սամվել Կարապետյանը կփոխի այս պատկերը։ Նրա 5 տնտեսական քայլերը աշխատող մարդուն խեղդող քաղաքականության փոխարեն՝ զարգացնող տնտեսական միջավայրի մասին են. 0% հարկ՝ փոքր և միջին բիզնեսի համար։ Բիզնեսը կաշխատի, ոչ թե կփակվի։ Ընտանիքը եկամուտ կստանա, չի՛ արտագաղթի: Ուժեղ Հայաստանում փոքր բիզնեսը «հարկ հավաքելու աղբյուր» չի՛ լինելու, այն լինելու է մեր տնտեսության ողնաշարը»,-գրել է նա։
