KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

Վենսի այցի կապակցությամբ հավաք տեղի կունենա ԱԳՆ շենքի դիմաց՝ գերիների ազատ արձակման պահանջով

February 9, 2026
Share on FacebookShare on Twitter

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ փետրվարի 9-ին՝ ժամը 17:00-ին, Հանրապետության հրապարակում՝ արտաքին գործերի նախարարության նախկին շենքի դիմաց, տեղի կունենա հավաք՝ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների ազատ արձակման պահանջով։ Հավաքը կազմակերպվում է ԱՄՆ փոխնախագահի՝ Երևան կատարած այցի ընթացքում՝ ԱՄՆ և միջազգային հանրության ուշադրությունը ևս մեկ անգամ այդ կարևոր հարցին հրավիրելու նպատակով։

«Մենք պարտավոր ենք հստակ և միասնական ուժով բարձրաձայնել, որ յուրաքանչյուր հայ գերի պետք է անհապաղ և անվերապահ ազատ արձակվի։ Գերիների հարցը քաղաքական սակարկության առարկա չէ. այն մարդու հիմնարար իրավունքների և արժանապատվության հարց է։ Կոչ ենք անում բոլորին միանալ հանրահավաքին՝ համերաշխությամբ և պատասխանատվությամբ արտահայտելու մեր պահանջը և ցույց տալու, որ մեր հայրենակիցների ճակատագիրը չի կարող մոռացության մատնվել։ Յուրաքանչյուրի ներկայությունը կարևոր է»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր