KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

40 հազար ԱՄՆ դոլար՝ սրտիկների և թմբուկների հարվածների համար. «Ժողովուրդ»

February 10, 2026
Share on FacebookShare on Twitter

«Ժողովուրդ»-ը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երաժշտական տաղանդի բացահայտումը բավականին թանկ է նստել իշխող կուսակցության, ինչպես նաև գործարար նվիրատուների վրա։ Պարզեցինք, որ 16 մլն դրամից ավել է ծախսվել այդ շոու-երեկոյի վրա։     Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին ամիսներին սոցիալական ցանցերում ակտիվորեն հրապարակում էր տեսանյութեր՝ հարվածային գործիքներ նվագելով։ Նրա սրտիկները ուղեկցվում էին ոչ միայն Զեմֆիրայի, Maroon 5-ի, Eminem-ի և այլ արտիստների երգերով, այլ նաև հայտնի արտիստների երգերով՝ իր նվագակցությամբ։ Փաշինյանը հարվածային գործիքներ էր նվագում, իսկ ավելի ուշ իր իսկ կազմավորած երաժշտական բենդի մասին հայտնեց և հրավիրեց «Վարչաբենդի» առաջին համերգին։    

Ովքեր մասնակցեցին Փաշինյանի կազմավորած երաժշտական խմբի՝ «Վարչաբենդի» համերգին։ Նա հրավիրեց թիմակիցներին ու նախապես մանրակրկիտ ուսումնասիրված և գրանցված մասնակիցներին՝ հունվարի 30-ին Ջրվեժում գտնվող Palladium Hall-ում վայելելու «Վարչաբենդի» առաջին փակ ելույթը: Դիմեցինք ՀՀ վարչապետի աշխատակազմին՝ պարզելու միջոցառման ֆինանսավորման աղբյուրն ու ծախսերի չափը։ Տեղեկացրեցին, որ «Վարչաբենդի» հետ կապված բոլոր ծախսերը իրականացրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Այս հարցով պաշտոնական հարցում ենք ուղարկել կուսակցությանը, որի պատասխանը ստանալուն պես այն կհրապարակենք։

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր